Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սիխարուլիձեն խոսել է Ադելիա Պետրոսյանի վիճակի մասին Օլիմպիական խաղերում ելույթից առաջ
Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Անտոն Սիխարուլիձեն խոսել է Ադելիա Պետրոսյանի վիճակի մասին, ով արդեն Միլանում է՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին։
Ըստ նրա, ռուս գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը աշխատանքային տրամադրություն ունի Իտալիայում կայանալիք Օլիմպիական խաղերում իր ելույթից առաջ։
«Ադելիան արդեն Միլանում է, հարմարվել է։ Նա կարճ ծրագրին նախորդող օրերին կմարզվի մրցաշարի մյուս մասնակիցների հետ։ Տրամադրությունն աշխատանքային է, և մենք կպատրաստվենք», - կազմակերպության ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Կանայք իրենց կարճ ծրագիրը կներկայացնեն փետրվարի 17-ին, իսկ ազատ ծրագիրը՝ 19-ին։