Առողջության պարտադիր ապահովագրության հախուռն ներդրումը բերել է լուրջ խնդիրների առաջացման. Անուշ Պողոսյան
Իրավունք
17:30 16/02/2026

Առողջության պարտադիր ապահովագրության հախուռն ներդրումը բերել է լուրջ խնդիրների առաջացման. Անուշ Պողոսյան

«Խոսել սոցիալական արդարության մասին, երբ ապահովագրության համար նույնչափ վճարում են ևս 201 հազար դրամ ստացողը, և 1 մլն, և 3 մլն դրամ աշխատավարձ ստացողը, ճիշտ չէ»,- «Պարտադիր առողջության ապահովագրություն Հայաստանում․ ռիսկերն ու չլուծված հարցերը» քննարկման մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։

 Նա ընդգծեց ևս մի խնդիր. հայտարարում են սա համընդհանուր, բայց համապարփակ ապահովագրություն չէ, ինչը նշանակում է, որ քաղաքացին իր գրպանից կատարելու է և կատարում է ծախսեր, իսկ դա նշանակում է, որ այս ծրագրի շրջանակում չենք կարող խոսել աղքատության դեմ պայքարի մասին։

Նրա ներկայացմամբ, ապահովագրությամբ կատարվելու են առողջապահական ծախսերի ընդամենը 30 տոկոսը։

Նա տարօրինակ է համարում կոռուպցիոն անցյալով անձի նշանակումը Առողջապահության ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնում։

«Անհասկանալի ձևով նշանակվեց հիմնադրամի տնօրենը։ Եթե գրում ենք նրա անունը, տեսնում են, որ կապված է կոռուպցիոն պատմությունների հետ։ Ինչպե՞ս ընտրվեց նա վեց ամսով հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար։ Ինչպե՞ս ընտրվեց գիմնադրամի խորհուրդը։ Մենք չենք տեսնում հիմնադրամի աշխատակիցներին։ Հախուռն ներդրումը բերել է այս լուրջ խնդիրների առաջացման»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առողջության պարտադիր ապահովագրության հախուռն ներդրումը բերել է լուրջ խնդիրների առաջացման. Անուշ Պողոսյան