Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալիայում Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը գեղեցիկ կատարմամբ հանդես եկավ
2026 թ․-ի Ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի սպորտային զույգերի մրցապայքարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը գեղեցիկ կատարմամբ հանդես եկավ։ Նշենք, որ այսօրվա մրցելույթը վճռորոշ է,խաղարկվում են մեդալներ։ Ազատ չմշկասահքում հայ զույգի միավորը կազմել է 114,39։
Նրանք այսօր պարեցին օսկարակիր «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի սաունդթրեքի ներքո։
Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականը գրանցել է առաջին լուրջ հաջողությունը։ Գեղասահքի սպորտային զույգերի մրցապայքարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հաջողությամբ հաղթահարել է որակավորման փուլը։