Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
09:29 16/02/2026
Հայաստան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը
Ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետն է Սամվել Կարապետյանը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով։ Այս մասին Հ2-ին տված հարցազրույցում հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ, սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
Նա նշել է.
«Ներկայանում ենք թափանցիկ, ազնիվ և պրոֆեսիոնալ։
Գալիք 5 տնտեսական քայլերն են՝
- 300000 նոր աշխատատեղ, մասնավորապես՝ մարզերում: Մեր հայրենակիցներն ապրելու եւ աշխատելու են հայրենիքում։
- 0 % հարկ՝ փոքր բիզնեսի համար: Վարսավիր, հացթուխ, նկարիչ, ուսուցիչ եւ այլք, արարելու են նպաստավոր պայմաններում եւ զարգացնելու են իրենց գործունեությունը։
- 20% էժան դեղորայք բոլորի համար: Մեր հայրենակիցները ստիպված չեն լինելու գնալ այլ երկրներ՝ էժան դեղորայք ձեռք բերելու։
- Բերքի երաշխավորված մթերում գյուղերում: Գյուղացու մտածմունքն իր բերքի աճեցումն է լինելու։
- 20000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ: Պետությունը նպաստելու է ընտանիքների ձեւավորմանը եւ աջակցելու է նորաստեղծ ընտանիքներին»։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder