Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա մեցցո-սոպրանո Նորա Սուրուզյանը` կատարելով Կոմիտասի գոհարներից
Մշակույթ
10:31 16/02/2026
Հայաստան

Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա մեցցո-սոպրանո Նորա Սուրուզյանը` կատարելով Կոմիտասի գոհարներից

Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա աշխարհի մեծ բեմեր նվաճած մեցցո-սոպրանո Նորա Սուրուզյանը։

Փետրվարի 19-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում տեղի կունենա Նորա Սուրուզյանի համերգը․ նվագակցող՝ Կատարինե Հովսեփյան։ Օպերային երգչուհին այս անգամ հանդես կգա կամերային ծրագրով. կհնչեն ֆրանսիական կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչների երկացանկից ռոմանսներ և Կոմիտաս Վարդապետի հայտնի գոհարներ։

ոմիտասի թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ նույն օրը տեղի կունենա նաև «Կոմիտաս-Ֆրանսիա առնչություններ» թեմայով բանախոսություն․ բանախոս՝ Մարիամ Վարդանյան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder