Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վճարում ես 8 միլիոն դրամ և արժանանում հետևյալ «հաճույքին»․ Փաստաբանն ահազանգում է «Պրեմիում» դասի անբարեխղճության մասին
«Չնայած Տիգրան Մեծ բազմաբնակարան համալիրի բնակիչները արդեն իսկ դիմել են դատական պաշտպանությանը՝ ընդդեմ կառուցապատողի՝ իրենց իրավունքների պաշտպանության հարցում, այնուամենայնիվ, վստահեցնում ենք՝ բացի դատարանից, շենքն ունի պատկան մարմինների ուշադրության պակաս»,- տեսանյութում ասում է փաստաբան Ռոնամ Երիցյանը՝ ներկայացնելով նորակառույց բազմաբնակարան շենքի բոլոր թերությունները, որոնք վտանգավոր են բնակվելու համար։
Շարունակելով ներկայացնել «Շինաս» ՍՊ ընկերության «Պրեմիում» դասի անբարեխղճության մասին, Երիցյանն ասաց․
«Հիմա գտնվում ենք «Պրեմիում» դասի շենքի ավտոկայանատեղում, որտեղից էլ սկսվում են խնդիրները։ Ընդ որում, այստեղ գործ ունենք ոչ թե անձրևաջրերի, այլ կոյուղաջրերի թափման հետ։ Նույնն է իրավիճակը նաև շենքի ավտոկայանատեղից դեպի շքամուտք։ Ուղղակի, հիշեցնում եմ, որ շենքը ունի շահագործման թույլտվություն, վճարում ես 8 միլիոն դրամ և արժանանում հետևյալ «հաճույքին»։ Խոսելով շենքում բնակվելու վտանգավորության մասին՝ նկատի ունեի շենքի ֆասադից թափվող սալիկները, որոնց քաշը հասնում է մինչև 20 կգ»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։