Այսօր ամբողջ աշխարհում նշվում է գետաձիերի միջազգային օրը
Հասարակություն
19:38 16/02/2026
Հայաստան

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է գետաձիերի միջազգային օրը

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է գետաձիերի միջազգային օրը։ Երևանի կենդանաբանական այգին էլ Թայֆունի գլխավորությամբ միանում է օրվա խորհուրդին։ Երևանի կենդանաբանական այգին տեսանյութ է տարածել՝ կից գրելով․

«Ահա մի քանի հետաքրքիր փաստ գետաձիրերի մասին՝

Գետաձիերը համարվում են աշխարհի ամենախոշոր ցամաքային կաթնասուններից, սակայն իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են ջրում՝ պաշտպանվելով շոգից և պահպանելով իրենց մաշկը։

Չնայած իրենց խոշոր չափերի գետաձիերը բավական արագաշարժ են, ցամաքում կարող են զարգացնել մինչև 30 կմ/ժամ արագություն:

 Բնության մեջ գետաձիերը կարևոր դեր ունեն՝ պահպանելով ջրային էկոհամակարգերի հավասարակշռությունը։ Ցավոք, այսօր նրանք գտնվում են վտանգի տակ՝ բնակավայրերի կորստի և մարդու բնություն հակամարտության հետևանքով։

Կենդանաբանական այգիները կարևոր դեր են խաղում գետաձիերի պահպանության, ուսումնասիրության և հանրության իրազեկման գործում։

Յուրաքանչյուր այց, հետաքրքրություն և հոգատար վերաբերմունք մի փոքր քայլ է դեպի բնության պահպանություն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է գետաձիերի միջազգային օրը