Սպասվող զարգացում էր՝ ներազգային կյանքում իշխանությունների խիստ էսկալացիոն ու պառակտիչ ռազմավարության համատեքստում․ Բեգլարյան
Քաղաքական
00:01 17/02/2026
Հայաստան

Սպասվող զարգացում էր՝ ներազգային կյանքում իշխանությունների խիստ էսկալացիոն ու պառակտիչ ռազմավարության համատեքստում․ Բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․ 

«Վեհափառ Հայրապետի և մի խումբ եպիսկոպոսների դեմ քրեական վարույթի մեկնարկը և նրանց հանդեպ կիրառված արգելքը հակաեկեղեցական, հակազգային ու հակապետական արարներից հերթականն է, որը, ցավոք, սպասվող զարգացում էր՝ ներազգային կյանքում իշխանությունների խիստ էսկալացիոն ու պառակտիչ ռազմավարության համատեքստում:

Հարգանքիս հավաստիքը տոկուն հոգևոր հայրերի հանդեպ, որոնցից ակնկալվում է թե՛ չկոտրվել, թե՛ ամրացնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քրիստոնեական ու ազգային հիմնասյուները՝ ինքնամաքրման ու ծառայության քրիստոնեական ճշմարիտ ուղով:
«Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ».

Սաղմոս 27 [26]»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպասվող զարգացում էր՝ ներազգային կյանքում իշխանությունների խիստ էսկալացիոն ու պառակտիչ ռազմավարության համատեքստում․ Բեգլարյան