Առաջիկա ընտրությունները կեղծվում են դեռևս չսկսված, Արևմուտքը միակողմանի պաշտպանում է Փաշինյանին. Արմեն Աշոտյան
Քաղաքական
13:34 17/02/2026
Հայաստան

Առաջիկա ընտրությունները կեղծվում են դեռևս չսկսված, Արևմուտքը միակողմանի պաշտպանում է Փաշինյանին. Արմեն Աշոտյան

«Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքն այնքան անթաքույց է, այնքան բացահայտ են ԵՄ-ն և ԱՄՆ խառնվում Հայաստանի ներքին գործերին, գալիք ընտրություններին, որ անգամ նրանց պրոպագանդայի կարևորագույն հարթակներից, օրինակ, BBC-ին  է անդրադարձել ու արձանագրել այս իրողությունը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա,  միջազգային փորձագետ Կուչերը BBC-ին  տված հարցազրույցում բաց տեքստով խոսում է այն մասին, որ Արևմուտքը բացահայտ կերպով խառնվում է ՀՀ ներքին գործերին՝ միակողմանի պաշտպանելով  Նիկոլ Փաշինյանին։

«Որպես ապացույց բերված է այն փաստը, որ ԵՄ կողմից հատկացված 15 միլիոն եվրոն իբր թե ապատեղեկատվության դեմ պայքարի համար է, ակնհայտ աջակցություն է Փաշինյանին։

Ավելին՝ միջազգային փորձագետները BBC-ում ֆիքսում են՝ եթե ռուսներին մեղադրում են  Հայաստանի ընտրություններին, ներքին քաղաքականությանը խառնվելու մեջ բացառապես անուղղակի, որոշակի հիմքերի վրա, ապա Արևմուտքը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն դա անում են բացահայտ՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի։

Առաջիկա ընտրությունները կեղծվում են դեռևս չսկսված, այս ընտրություններին  արտաքին ուժերը խառնվում են արդեն հայ ժողովրդի ընտրության և իրավունքների մեջ և դա անում են բացահայտ՝ ստավկեն դնելով Փաշինյանի վրա»,- ասում է Արմեն Աշոտյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առաջիկա ընտրությունները կեղծվում են դեռևս չսկսված, Արևմուտքը միակողմանի պաշտպանում է Փաշինյանին. Արմեն Աշոտյան