«Հրապարակ». Փոքրամասնություններից կլինեն նույն մարդիկ
Օրվա մամուլ
08:09 17/02/2026
Հայաստան

«Հրապարակ». Փոքրամասնություններից կլինեն նույն մարդիկ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ տվյալ կուսակցության ընտրական ցուցակը երկու մասից բաղկացած լինի, երկրորդ մասում՝ ազգային փոքրամասնության 2-ական ներկայացուցիչ պետք է ընդգրկվի։ Գրել ենք, որ եզդիական համայնքի հարցում ՔՊ-ն արդեն որոշում ունի, և թեկնածուն գործող պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։

Տեղեկացանք նաև, որ ռուսական համայնքից էլ կրկին գործող պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի թեկնածությունն է ընտրվել, սակայն անորոշ է քրդական և ասորական համայնքների թեկնածուների հարցը։ Մի բան պարզ է, որ Կնյազ Հասանովին չեն պատրաստվում խորհրդարան տանել։

Հիշեցնենք, որ 2021 թ. արտահերթ ընտրություններով ազգային փոքրամասնություններին հատկացվող 4 տեղերից 3-ը բաժին հասավ ՔՊ-ին, ասորական համայնքից պատգամավոր Արսեն Միխայլովը նշանակվեց վարչապետի օգնական»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Փոքրամասնություններից կլինեն նույն մարդիկ