Վաղը Բրազիլիայի հրապարակում օնլայն տաքսու վարորդների կողմից իրականացվելու է ստորագրահավաք՝ դիմելու կառավարությանը. Մեսրոպ Մանուկյան
Հասարակություն
13:02 17/02/2026
Հայաստան

Վաղը Բրազիլիայի հրապարակում օնլայն տաքսու վարորդների կողմից իրականացվելու է ստորագրահավաք՝ դիմելու կառավարությանը. Մեսրոպ Մանուկյան

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին ժամը 15:00-ից մինչև 17:00 Բրազիլիայի հրապարակում իրականացվելու է ստորագրահավաք օնլայն տաքսու վարորդների կողմից՝ պահանջ բողոքով, որը հետագայում ներկայացվելու ՀՀ կառավարություն։

«Օնլայն տիրույթում գրանցված կան շուրջ 120 000 վարորդ, որոնցից շուրջ 40 000-ի համար իրենց միակ աշխատանքն է և աշխատում են շուրջ 12 ժամ։ Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն համարվում Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու, այսինքն հնարավորություն չունեն անվճար բուժօգնություն ստանալու։ Պահանջները հետևյալն են.

1. Ոլորտը կառավարելի դարձնել և մեր վարորդների իրավունքները պաշտպանված դարձնել

2. Օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքի փոխել, պահանջելով 22-31%-ից իջեցում 10 % չափով (22-31% ներառված են նաև հարկերը)

3. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում համարվեն գրանցված աշխատողներ՝ հետագայում բարձր թոշակ ստանալու համար 4. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում դառնան Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու և հնարավորություն ունենան անվճար բուժօգնություն ստանալ

Պետությունը պարտավո՛ր է կանգնել աշխատող և հարկ վճարող մեր քաղաքացու կողքը, պետությունը պարտավո՛ր է պաշտպանել մեր ցանկացած քաղաքացու ոտնահարված իրավունքը . . .»,- գրել է Մ. Մանուկյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաղը Բրազիլիայի հրապարակում օնլայն տաքսու վարորդների կողմից իրականացվելու է ստորագրահավաք՝ դիմելու կառավարությանը. Մեսրոպ Մանուկյան