Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վատիկանն ԱԲ կօգտագործի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագը 60 լեզուներով թարգմանելու համար
Վատիկանն արհեստական բանականության միջոցով կսկսի պատարագների միաժամանակյա թարգմանությունը 60 լեզուներով։ Եվրանյուզի հաղորդմամբ, ծառայությունը թույլ կտա հավատացյալներին հետևել պատարագներին իրենց սմարթֆոններով և կմեկնարկի հաջորդ շաբաթ՝ Սուրբ Պետրոսի տաճարում կայանալիք գլխավոր տոնակատարությունների ժամանակ, որոնք նվիրված են եկեղեցու օծման 400-ամյակին։
«Սուրբ Պետրոսի տաճարը դարեր շարունակ ընդունել է բոլոր եկած հավատացյալներին։
Օգտագործելով այդ գործիքը, որը շատերին օգնում է հասկանալ պատարագի խոսքերը, մենք ցանկանում ենք ծառայել այն առաքելությանը, որը սահմանում է կաթոլիկ եկեղեցու կենտրոնը, որն իր բնույթով համընդհանուր է», - հայտարարության մեջ նշել է կարդինալ Մաուրո Գամբետտին։
Արհեստական բանականությամբ աշխատող թարգմանությունը հիմնված կլինի QR կոդի վրա, որը մասնակիցները կարող են սկանավորել Վատիկանի մուտքերի մոտ։ Այնուհետև նրանք կստանան իրական ժամանակի թարգմանություն՝ աուդիո և տեքստային ձևաչափերով։