«Նարինջների ճակատամարտ» ՝ Իտալիայում, մարդիկ զվարճանքի համար նարինջներ են նետում միմյանց վրա
Հասարակություն
20:41 17/02/2026
Աշխարհ

«Նարինջների ճակատամարտ» ՝ Իտալիայում, մարդիկ զվարճանքի համար նարինջներ են նետում միմյանց վրա

Հյուսիսային Իտալիայի մի քաղաք նշել է իր ամենամյա «Նարինջների ճակատամարտը», որի ընթացքում մարդիկ զվարճանքի համար նարինջներ են նետում միմյանց վրա։

Պատմական այս կառնավալը Իվրեա (Ivrea) քաղաքում՝ հին միջնադարյան բնակավայրում նշում է Վիոլետտայի լեգենդը՝ ջրաղացպանի դստեր մասին, որն ազատել է բնակիչներին քաղաքը սովի մատնած բռնակալից։

Գունեղ ճակատամարտը խորհրդանշում է ապստամբությունը․ այն անցկացվում է ինը  թիմերի միջև, որոնք ներկայացնում են ապստամբած ժողովրդին, մինչդեռ ձիաքարշ կառքերից նարինջ նետողները ներկայացնում են ֆեոդալական բանակները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Նարինջների ճակատամարտ» ՝ Իտալիայում, մարդիկ զվարճանքի համար նարինջներ են նետում միմյանց վրա