Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե բժիշկը ստանում է ցածր վարձատրություն բարձր պատասխանատվության դիմաց, ապա առաջանում են կանխատեսելի ռիսկեր. Վիրաբույժ
«Հարգելի գործընկերներ, մի՜ լռեք, եթե ասելիք ունեք։ Համամիտ եք՞ ինձ հետ, որ Համընդհանուր առողջապահական ապահովագրությունը չի կարող արդյունավետ լինել, եթե բժիշկը թերագնահատված է»,-գրումէ վիրաբույժ-պրոկտոլոգ Նինա Եղիազարյանը։
Նա նշում է.
«Համընդհանուր առողջապահական ապահովագրությունը ինքնին վատ գաղափար չէ։ Այն կարող է բարձրացնել բժշկական ծառայությունների հասանելիությունը։ Բայց այստեղ կա հիմնարար խնդիր․ համակարգը կառուցվում է մարդկանց վրա, ոչ թե փաստաթղթերի։
Եթե սակագները չեն արտացոլում իրական աշխատանքային ծանրաբեռնվածությունը, եթե բժիշկը ստանում է ցածր վարձատրություն բարձր պատասխանատվության դիմաց, ապա առաջանում են կանխատեսելի ռիսկեր։
Առաջին՝ մասնագետների արտահոսք։ Լավագույն կադրերը հեռանում են այն վայրերը, որտեղ իրենց աշխատանքը գնահատվում է։
Երկրորդ՝ գերբեռնվածություն։ Ապահովագրությունը մեծացնում է հոսքը, բայց եթե մարդկային ռեսուրսը չի ավելանում, որակը ընկնում է։
Երրորդ՝ մոտիվացիայի անկում։ Չգնահատված մասնագետը չի կարող երկարաժամկետ պահպանել բարձր արդյունավետություն։ Առողջապահությունը տնտեսագիտական հաշվարկ է, բայց նաև արժեքային համակարգ։ Եթե բարեփոխումը չի ներառում բժշկի արժանապատիվ գնահատում, այն կմնա թղթի վրա։
Ուժեղ առողջապահություն կառուցվում է ոչ միայն ապահովագրությամբ, այլև արդար վերաբերմունքով մասնագետի նկատմամբ»։