Անի Սամսոնյան. Բանը հասավ նրան, որ այսօր տվյալ անձը ներխուժել է իմ աշխատավայր և ես ստիպված եմ եղել դիմել ինքնապաշտպանության
Քաղաքական
15:07 18/02/2026
Հայաստան

Անի Սամսոնյան. Բանը հասավ նրան, որ այսօր տվյալ անձը ներխուժել է իմ աշխատավայր և ես ստիպված եմ եղել դիմել ինքնապաշտպանության

«Հայաստանի իրավապահ համակարգի դեկորատիվ փայլն ու «օպերատիվ» պաշտպանությունը»,-գրել է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը;

Նա մանրամասնել է.

«Դեռևս հունվարին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազություն ինձ` հետամտելու և խուլիգանության (այդ թվում քաղաքական բնույթով) համար: Ութ ամիս շարունակ համբերելուց հետո, երբ հասկացա, որ հետապնդումները վտանգավոր բնույթ են ստանում, որոշեցի որպես օրինապահ քաղաքացի չդիմել այլ միջոցների և պաշտպանություն փնտրել հայրենի իրավապահ համակարգում:

Մինչև այսօր որևէ քայլ չի ձեռնարկվել, իսկ բանը հասավ նրան, որ այսօր տվյալ անձը ներխուժել է իմ աշխատավայր և ես ստիպված եմ եղել դիմել ինքնապաշտպանության:

Գրեթե վստահ եմ, քաղաքական ստատուսի համար ինձ պատժելու դեպքում իրավապահ համակարգը մեկ րոպե չէր կորցնի:

Հետո ասում եք` ինչի են մարդիկ դիմում ինքնադաստանի ու չեն վստահում իրավապահներին»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անի Սամսոնյան. Բանը հասավ նրան, որ այսօր տվյալ անձը ներխուժել է իմ աշխատավայր և ես ստիպված եմ եղել դիմել ինքնապաշտպանության