Բացառիկ տեսանյութ՝ Աջափնայկում այսօր տեղի ունեցած փոխհրաձգության դեպքի վայրից
Իրավունք
22:02 18/02/2026
Հայաստան

Բացառիկ տեսանյութ՝ Աջափնայկում այսօր տեղի ունեցած փոխհրաձգության դեպքի վայրից

Բացառիկ տեսանյութեր են հրապարակվել այսօր Աջափնյակ վարչական շրջանում հնչաց կրակոցների դեպքի վայրից։ Այն ներկայացնում է «ArmLur.am»-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է, երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բացառիկ տեսանյութ՝ Աջափնայկում այսօր տեղի ունեցած փոխհրաձգության դեպքի վայրից