Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հյուսիս-Հարավից մենք աստիճանաբար դարձանք թուրքական «Զանգեզուրի միջանցք». Բագրատ Եսայան
«2018 թվականից առաջ Հայաստանի հիմնական օրակարգը տարածաշրջանում և այնտեղ նրա տեղը կարծես թե բոլորի համար միանշանակ էր, ըստ որի՝ Հյուսիս-Հարավ առանցքում է և նրա ձևավորման գործընթացում, որը որպես հայեցակարգ հիմա էլ կարող է ակտուալ լինել՝ հետնիկոլյան Հայաստանի համար»,-Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հարավային Կովկաս- ուժերի վերադասավորում» խորագրով քննարկման ժամանակ ասաց քաղաքական գործիչ, պատմաբան Բագրատ Եսայանը։
Նա նկատեց, որ այդ գիծը հիմնարար հակասության մեջ էր հավաքական Արևմուտքի տեսակետի հետ, որոնք փորձում են ճեղքել Հյուսիս-Հարավ կիսատ գործող (քանի որ Վրաստանը դեռ չէր միացել) առանցքին։
«Այսօր ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնողը բավականին անկեղծ է եղել, երբ ասել է. «Արցախը թոկ էր Հայաստանի վզին»։ Որովհետև ազատվելով Արցախից, հնարավոր դարձավ այն հայեցակարգը, որը մինչև այսօր Արևմուտքում գործում է»,- նկատեց Եսայանը։
Նշելով, որ 2025 թվականի հունվարից հավաքական արևմուտք այլևս գոյություն չունի, Բագրատ Եսայանը նշեց, որ Թրամփի գալով ԱՄՆ-ը շրջանցելով եվրոպական պետություններին և սեփական շահերն է առաջ մղում։
Նա հորդորեց հիշել թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ինչ փաստաթուղթ էր տարբեր տեղ թափահարում Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ դատարկ թղթապանակում տարածաշրջանի քարտեզը երկու խաչվող գծերի պատկերով, այն ներկայացնելով հաղորդակցության միջոցների ապաշրջափակում և, որ Հայաստանը բարգավաճելու է՝ լինելով միջազգային հարաբերությունների խաչմերուկում։
Եսայանի խոսքով, երկու օր առաջ Ալիևը ծիծաղեց, այդ «Խաղաղության խաչմերուկ»-ի թղթապանակի վրա, ասելով, որ ներկայում կա ԹՐԻՓՓ, իսկ «խաղաղության խաչմերուկը» հայկական կողմը կբերի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում իշխանության գան դեմոկրատները։
«Նոյեմբերի 9-ի խաղաղության եռակողմ հայտարարությունից մնացած միայնն մեկ կետը՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, իրենք վերածեցին ԹՐԻՓՓ-ի, որը չի ապահովում որևէ ուղու ապաշրջափակում, բացի Ադրբեջանից Նախիջևան, այնտեղից էլ Թուրքիա։ Այսինքը Հյուսիս-Հարավից մենք աստիճանաբար դարձանք թուրքական «Զանգեզուրի միջանցքի»,-ասաց Եսայանը։
Հիշեցնելով, որ նախորդ շաբաթ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը փորձեց վերակենդանացնել Հյուսիս-Հարավի խոսակցությունը՝ խոսելով աբխազական երկաթուղու վերաբացման մասին՝ Եսայանը եզրակացրեց, որ այդ օրակարգը շարունակում է ՌԴ-ի համար ակտուալ մնալ։
«Նրանք հասկացան, որ եթե Հարավային Կովկասից ռուսական ազդեցությունն դուրս մղվեց, ինչպես իրականացվում է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից և Հայաստանի այսօրվա ղեկավարության կողմից աստիճանաբար քայլ առ քայլ նոր բաներ հրամցնելով, հանգեցնելու է տարածաշրջանից Ռուսաստանի ոտքը կտրելուն»,-հայտարարեց Պատմաբանը։