Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ։
«Ուժի մեջ դնել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2026 թվականի փետրվարի 18-ի «Անձնական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցառումների կիրառման մասին» որոշումը», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է Զելենսկու գրասենյակի կայքում։
Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցները ներառում է Ուկրաինա Լուկաշենկոյի մուտքի արգելք։
Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Գայդուկևիչը Կիևի սահմանափակումները որակել է որպես Ժնևում խաղաղության բանակցությունները խափանելու փորձ։
Հունվարի վերջին «Եվրոպական պրավդա» հրատարակությունը հաղորդել էր Կիևի իշխանությունների կողմից Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու ծրագրերի մասին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Զելենսկին այս հնարավորությունը քննարկել է բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ Վիլնյուս կատարած այցի ժամանակ։