Հայ ուսանողներին առաջարկում են գնալ Թուրքիա կրթվելու
Կրթություն, գիտություն
19:07 18/02/2026
Հայաստան

Հայ ուսանողներին առաջարկում են գնալ Թուրքիա կրթվելու

Armat media-ին բուհերի ռեկտորներից մեկը տրամադրել է Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի շրջաբերականը, որով առաջարկվում է հայ ուսանողներին մասնակցել Թուրքիայի կրթաթոշակային ծրագրին:

 ԱԳՆ խողովակներով Գիտության կոմիտե հասած այս շրջաբերականն առաջին անգամ է կիրառվում մեր երկրի կրթության ոլորտում:

Սրանով մինչև փետրվարի 20–ը հայ ուսանողները կարող են մասնակցել Թուրքիայի կրթաթոշակային ծրագրի շրջանակում կազմակերպվող «Միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթաթոշակային ծրագրին:

Թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում առցանց հանդիպում կազմակերպել հնարավոր դիմորդների հետ՝ ծրագրի մանրամասները ներկայացնելու համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայ ուսանողներին առաջարկում են գնալ Թուրքիա կրթվելու