Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Խոշոր ավտովթար՝ վարորդական իրավունքի վկայական չունեցող ՊՆ զինծառայողի մասնակցությամբ
Փետրվարի 18-ին ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ «Կովկաս» համալիրի դիմաց, բախվել են 27-ամյա Գրիգոր Դ.-ի վարած «BMW» մակնիշի և 35-ամյա Ռուբեն Թ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «BMW»-ն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը։ «BMW»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել»,-հայտնում է shamshyan.com։