Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այն փոփոխությունները, որ արել է Ավինյան Տիկոն, ի վնաս քաղաքի են եղել. Տաքսու վարորդ
«Տարին 2-3 անգամ նույն հատվածներում ասֆալտ են անում, երեք անգամ էլ անորակ»,-լրագրողների հետ զրույցում ասաց տաքսու վարորդ Արթուր Ալեքսանյանը՝ կարծիք հայտնելով, որ վերջին 8 տարում այս իշխանություններն իրականացրել են մեծ թալան։
Երևանում առաջացած մեծ փոսերն էլ ավելի են սրել խցանումների խնդիրը։
«Այն փոփոխությունները, որ արել է Ավինյան Տիկոն, ի վնաս քաղաքի են եղել։ Ոչ մի փոփոխություն չի գրանցվել, հակառակը; Ես ամեն անգամ զանգում եմ քաղաքապետարան, ասում եմ, այստեղի շրջադարձը որ հանել եք, ի վնաս է; դա դիտավորյալ են արել, որ քաղաքի կենսագործունեությունը խաթարեն; Սրանք հայ ազգի թշնամիներն են»,-ասաց տաքսու վարորդը։
Նա էլ միացել է տաքսու վարորդների բողոքի ակցիային՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում։ Ա. Ալեքսանյանը նշում է, որ խնդիրների լուծման արդյունքում իրենք ավելի լավ ծառայություններ կմատուցեն ուղոևորներին, զբոսաշրջիկներին։
«Մետրոյի կայարաններ չեն կառուցվում, կայանատեղիներ չեն կառուցվում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։