Ո՞վ է Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածը
Իրավունք
09:34 19/02/2026
Հայաստան

Ո՞վ է Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածը

Նախաքննության ընթացքում իրավապահները պարզել են փետրվարի 18-ին Աջափնյակի Աբելյան փողոցում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» մասնակից վիրավորների և մահացածի ինքնությունը։ Մասնակիցների մեջ են Աջափնյակի, Նոր Նորքի և Շիրակի մարզի բնակիչներ։

Shamshyan.com-ը հայտնում է, որ մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Արսեն Վարդանյանն է, վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ենոքյանը, 18-ամյա Ներսես Սահակյանը, 42-ամյա Հայկ Աբելյանը, Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Ստեփան Մկրտչյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Արմեն Հակոբյանը, 32-ամյա Դավիթ Զաքարյանը և 41-ամյա Գագիկ Սարգսյանը։

Ըստ Armlur-ի, Աջափնյակում հնչած աղմկահարույց կրակոցների հետեւանքով սպանված 45-ամյա Արսեն Վարդանյանը  երգում էր ռեստորաններից մեկում։

ՔԿ-ից հայտնել են, որ Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:

Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։

Առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: 1 քաղաքացի մահացել է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞վ է Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածը