Ժաննա Անդրեասյանը հույս հայտնեց, որ կառավարության անդամները գիրք կկարդան
Կրթություն, գիտություն
11:31 19/02/2026
Հայաստան

Ժաննա Անդրեասյանը հույս հայտնեց, որ կառավարության անդամները գիրք կկարդան

«Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն արդեն ավելի քան 15 տարի մեր երկրում նշվու է, որպես գիրք նվիրելու օր»,-այսօր կառավարության հերթական նիստում, որը վարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը հայտնեց, որ օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը կառավարության նիստի բոլոր մասնակիցներին գրքեր է փոխանցել, որոնք տարբեր տարիներին հրապարակվել են պետության աջակցությամբ։

Նա հույս հայտնեց, որ կառավարության անդամները գիրք կարդալու ժամանակ կունենան և միմյանց կփոխանցեն կարդացած գրքերը, որովհետև այն նախարարների աշխատանքի և զարգացման կարևոր բաղադրիչ է։

Անդրեասյանը տեղեկացրեց,որ երկու տարի է ինչ 5-րդ և 6-րդ դասարանների համար կազմակերպում են ընթերցանության օլիմպիադա և տարրական դպրոցից սկսած կան ընթերցանության խրախուսման ծրագրեր։

 «Անցյալ տարի Գրքի փառատոնն առաջին անգամ Մայրաքաղաքից բացի կազմակերպվեց մարզերում՝ Կապանում և Գյումրիում և այնպիսի ցուցանիշ, որ 18 հազար գրքի վաճառք ենք ունեցել, որը 33 %-ով ավելի է քան դրա նախորդ տարի։ 40 հազար մասնակիցը, որը 2023 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվելէ, ցույց է տալիս ընթերցանության և գրքի նկատմամաբ մեր երկրի հանրության շրջանում մեծանում է»,-ասաց անդրեասյանը և, նշելով, որ այդ քաղաքականությունը պետք է լինի թիրախային, բոլորին շնորհավորեց և մաղթեց հաճելի ընթերցանություն

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ժաննա Անդրեասյանը հույս հայտնեց, որ կառավարության անդամները գիրք կկարդան