«Ժողովուրդ». Ո՞վ է լինելու կուսակցության նախընտրական ցուցակի առաջին կինը
Օրվա մամուլ
08:17 19/02/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Ո՞վ է լինելու կուսակցության նախընտրական ցուցակի առաջին կինը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ քննարկումների թեմա է դարձել, թե ով է լինելու կուսակցության նախընտրական ցուցակի առաջին կինը։

Փետրվարի 13-ին մեկնարկած և երեք օր շարունակված ՔՊ-ի ներքին ընտրությունների արդյունքներով պարզվել է, որ կանանց շրջանում ամենաշատ ձայները հավաքել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հատկանշական է, որ համեմատաբար վերջերս ՔՊ-ին միացած Ավանեսյանը կարողացել է ավելի մեծ աջակցություն ստանալ, քան, օրինակ, կուսակցության երկարամյա թիմակից համարվող ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը կամ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան, վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը, որին Փաշինյանն անվերապահորեն վստահում է։ Կարճ ասած՝ տհաճ իրավիճակ է ստեղծվել ՔՊ-ում։

Կանանց վարկանիշային այս «մրցավազքում» երկրորդ հորիզոնականում է պատգամավոր Ալխաս Ղազարյանը, նրան հաջորդում են Արուսյակ Ջուլհակյանն ու Հասմիկ Հակոբյանը։

Այժմ ՔՊ-ում լարված սպասում են մարտի 27-28-ին նախատեսված փակ քվեարկությանը, որի արդյունքում վերջնականապես կորոշվի նախընտրական ցուցակի համարակալումը։ Հատկապես ինտրիգային է համարվում երրորդ համարը՝ այն դիրքը, որը կուսակցության ներսում համարվում է առանցքային և քաղաքականապես կշռադատված որոշման արդյունք։

Իսկ կշռադատված որոշումը չի կարող լինել պատահականություն, որ կասկածելի անցյալով և IQ-ով ինչ-որ կերպար դառնա իշխանական առաջին կինը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ո՞վ է լինելու կուսակցության նախընտրական ցուցակի առաջին կինը