«Հրապարակ». ՔՊ-ականները մեծ հրճվանք են ապրել, որ իրենց այլևս չեն գաղտնալսի Տելեգրամ և Սիգնալ կապերով
Օրվա մամուլ
08:07 19/02/2026
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ականները մեծ հրճվանք են ապրել, որ իրենց այլևս չեն գաղտնալսի Տելեգրամ և Սիգնալ կապերով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանական շրջանակներում մեծ ցնծություն է առաջացրել այն լուրը, որ իշխանությունն այլեւս չի կարողանում գաղտնալսել իրենց Տելեգրամ եւ Սիգնալ կապերով խոսակցությունները։ Նախկինում գիտեին, որ իշխանությունը հայտնի «Պեգասուս» գաղտնալսող ծրագիրն է ձեռք բերում, որպեսզի տեղադրի քաղաքական հակառակորդների, լրագրողների, հայտնի հանրային գործիչների հեռախոսների մեջ եւ լսի:

«Պեգասուս» ծրագիրը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ երկրի իշխանություններին՝ պետության անվտանգության նկատառումներով օգտագործելու նպատակով: Սակայն երբ ծրագիրը վաճառողները պարզել են, որ ՀՀ իշխանությունն այն բացառապես քաղաքական նկատառումներով է կիրառել, դադարեցրել են այդ ծրագրի վաճառքը, եւ ՔՊ-ականները մեծ հրճվանք են ապրել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ականները մեծ հրճվանք են ապրել, որ իրենց այլևս չեն գաղտնալսի Տելեգրամ և Սիգնալ կապերով