Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում այլևս գյուղացին պետության կողմից իրեն անտեսված չի զգալու․ Ղահրամանյան
«Ուժեղ Հայաստան»-ի թիմը Արտաշատ քաղաքում է,ներկայացնում է կուսակցության տնտեսական ծրագրերը։ Այս մասին իր էջում ներկայացնում է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Մենք հիմա քայլում ենք Արտաշատի կենտրոնական փողոցով և «Ուժեղ Հայաստան»-ի 5 քայլերն ենք ներկայացնում մեր հայրենակիցներին։ Նշեմ, որ հետաքրքրությունը շատ մեծ է, հատկապես սա այն հատվածն է, որտեղ տարբեր ոլորտներ ներկայացնող փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են՝ տարբեր խանութներ, վարսահարդարման սրահներ և այլն։ Բոլորը շատ մեծ սպասումով ու շատ մեծ ակնկալիքներով սպասում են, որ առաջիկայում՝ ընդամենը մի քանի ամիս անց, իրենց բիզնեսն ավելի լավ պայմաններում է սկսելու աշխատել։ 0 % հարկ՝ փոքր բիզնեսի համար, ինչը թեթևացնելու է, օրինակ՝ այսպիսի փոքր ծաղկի սրահի հարկային բեռը և հնարավորություն է տալու զարգացնել ու մեծացնել բիզնեսը»։
Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրերից է՝ բերքի երաշխավորված մթերումը։ Այն գյուղացիներին երաշխավորված մթերման գործընթաց է ապահովելու։
«Մեր մասնագետները մշակել են այդ ծրագիրը։ Մթերման կայաններ են լինելու։ Հայաստանում այլևս գյուղացին պետության կողմից իրեն անտեսված չի զգալու և չի լինելու մշակված բերք, որն իրացման խնդիրը ունենալու»,- ասաց Ղահրամանյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։