Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վրաստանից արտահանվել է 58.7 մլն դոլարի նավթ և նավթամթերք, Հայաստան անհամեմատ քիչ է արտահանվում
Վրաստանից արտահանվող ապրանքների շարքում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնում են մարդատար ավտոմեքենաները և նավթամթերքը, որոնց անմիջական արտադրողը Վրաստանը չէ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Թարմացված տվյալները հրապարակել է Վրաստանի պետական վիճակագրության ծառայությունն այսօր՝ փետրվարի 19-ին։
Այս տարվա հունվարին Վրաստանից արտահանվել է 58.7 միլիոն դոլարի նավթ և նավթամթերք։ Անցյալ տարվա համեմատ այս ցուցանիշն աճել է 401.5%-ով։
Ըստ «Արտահանման-ներմուծման պորտալի», Վրաստանում վերամշակված նավթի ամենամեծ մասը գնում է երեք երկիր՝
- Թուրքիա՝ 24.3 միլիոն դոլար,
- Մալթա՝ 16.2 միլիոն դոլար,
- Սինգապուր՝ 11.9 միլիոն դոլար։
- Կիպրոս, Ուկրաինա և Հայաստան անհամեմատ քիչ է արտահանվում։