Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ես 36 հազար դրամ թոշակ եմ ստանում, երկու պոնչիկ պետք է առնեմ, մի հատ էլ մառոժնի։ Էդ գումարով ոչ ոք չի ապրի»,-արձագանքելով կառավարության անդամներին միլիարդավոր դրամների պարգևավճար տալուն ու թոշակառուների թոշակը չբարձրացնելու հիմնավորումներին՝ ասում է վանաձորցի տղամարդը։
Հարցման մի մասնակից էլ նշում է, որ 5-10 հազար դրամ բարձրացնելով թոշակառուների վիճակը չի բարելավի, քանի որ նրանց վիճակը ծանր է։
«Ինքը գիտի, թոշակառուն չգիտի՞ ծախսելու ձևը։ Էն քյասիբ մարդը չգիտի՞, որ մեղր պիտի առնի, կարագ առնի»,-նշում է մեկ ուրիշ քաղաքացու։
Մի քաղաքացու նյարդերը տեղի տվեցին, ասաց՝ զզվում է Փաշինյանի հայտարարություններից, լսել չի ուզում։
Մանրամասները՝ տեսանյութում։