Աշոցքի տարածաշրջանում բուք է
Հասարակություն
19:44 19/02/2026
Հայաստան

Աշոցքի տարածաշրջանում բուք է

Փետրվարի 19-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում ենՃանապարհային դեպարտամենտից։

«Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 

Սպիտակի ոլորաններում, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Վանաձորի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի տարածաշրջանում բուք է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշոցքի տարածաշրջանում բուք է