Երևանում սպանված չեչեն կնոջը կհուղարկավորեն Հայաստանի միջոցներով. Հարազատները չեն եկել աճյունի հետևից
Իրավունք
13:11 19/02/2026
Հայաստան

Երևանում սպանված չեչեն կնոջը կհուղարկավորեն Հայաստանի միջոցներով. Հարազատները չեն եկել աճյունի հետևից

Չեչնիայից ընտանեկան բռնության պատճառով Երևան փախած 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի ենթադրյալ սպանության գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել: Դեպքից 4 ամիս անց Քննչական կոմիտեն հայտնել է՝ կնոջ սպանության մեջ կասկածվում են Ռուսաստանի երկու քաղաքացի՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը։ Դեպքից ամիսներ անց իրավապահները նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել: Այս մասին գրում է «Ազատություն» ռկ-ն ու մանրամասնում, որ Այշաթ Բայմուրադովայի ողբերգական մահից 4 ամիս անց Քննչական կոմիտեն դեռ չի ստացել դիակի փորձաքննության պատասխանը: Կնոջ ընկերները երկու վարկած են առաջ քաշում՝ թունավորում կամ խեղդամահություն:

Ավելի քան 120 օր է՝ Բայմուրադովայի մարմինը գտնվում է Երևանի դիահերձարաններից մեկում: Հայաստանի իրավապահները երկու անգամ դիմել են Ռուսաստանի Դաշնություն՝ հարազատներին տեղեկացնելու համար, սակայն մինչ այժմ ոչ ոք չի ներկայացել աճյունը տանելու: Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցել են՝ Բայմուրադովայի հուղարկավորությունն իրականացվելու է պետության միջոցների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով Հայաստանում։ Բայց երբ՝ քննիչը դեռ չի որոշել:

«Ժամկետի սահմանափակումը չկա, թողնված է քննիչի հայեցողությանը։ Հիմա եթե քննիչը այս պահին որոշում կայացրեց հուղարկավորել, ու մի շաբաթ հետո հայրը եկավ։ Այստեղ է մյուս հարցը, թե դուք ի՞նչ իրավունքով եք հուղարկավորել, չէ՞ որ պետք է սպասեիք, բայց ինչքա՞ն կարող են սպասել։ Այստեղ ողջամիտ ժամկետի հետ կապված հարց կա», - նշել է Սաքունցը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանում սպանված չեչեն կնոջը կհուղարկավորեն Հայաստանի միջոցներով. Հարազատները չեն եկել աճյունի հետևից