Տիրադավներին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը վերահաստատել է իր հավատարմությունը Կաթողիկոսին
Հասարակություն
08:55 20/02/2026
Հայաստան

Տիրադավներին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը վերահաստատել է իր հավատարմությունը Կաթողիկոսին

Տիրադավներին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը նույնպես վերահաստատեց իր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին; Նա մասնակցել է Եպիսկոպոսաց հավաքին, նրա ստորագրությունն առկա է հավաքի ավարտին տարածած հայտարարության ներքո;

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ և վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ անում ՀՀ իշխանություններին՝

- դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,

- վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,

- ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տիրադավներին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը վերահաստատել է իր հավատարմությունը Կաթողիկոսին