Ադրբեջանին ի վերջո 2023-ին հաջողվեց հայաթափել Արցախը, քանի որ Հայաստանում ունեցանք Արցախն արժեք չհամարող ղեկավար. Քաղաքագետ
Քաղաքական
17:17 20/02/2026
Հայաստան

Ադրբեջանին ի վերջո 2023-ին հաջողվեց հայաթափել Արցախը, քանի որ Հայաստանում ունեցանք Արցախն արժեք չհամարող ղեկավար. Քաղաքագետ

«Արցախի հայությունը՝  սկսած կենցաղից, վերջացրած պետական կառավարումը, որոշակի ավանդական պատկերացումներով շարժվող մեր հայ ժողովրդի ազգահատվածն էր։ Թերևս դա էր նաև այն երաշխիքներից մեկը, որ 3000 տարի անընդմեջ Արցախի հայությունը ապրել է  իր հողում»,- Ազգային կրթության խորհրդի  կողմից կազմակերպված «Հայաստանի քանդվող ապագան՝ փակվող դպրոցներ» խորագրով հանրային զեկույց-աշխատաժողովի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը։

Նա նշեց, որ առաջին բացառիկ դեպքն է, որ ուժի և դրա սպառնալիքի կիրառման հետևանքով Արցախի հայությունը 2023 թվականին լքել է իր նախնիների հազարամյակների բնօրրանը։ Ըստ քաղաքագետի, Հայաստանի այս վարչակազմի պարագայում անիմաստ է Արցախ վերադարձի հույսեր ունենալը։

Ստեփան Հասան-Ջալալյանի խոսքով, Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան փոխհարաբերությունների պատմությունը կազմում է մոտ 108 տարի. «Այդ 108 տարվա ընթացքում երբևէ չի եղել խաղաղություն, Ադրբեջանի բոլոր ժամանակների վաչակազմերը կամ ուժային եղանակով, կամ փափուկ ուժի կիրառմամբ, միշտ ձտել են Արցախը մաքրել հայությունից, բնիկ տերերից։ Սա փաստագրված է»։

Հարցին՝ ինչո՞ւ 108 տարվա ընթացքում Ադրբեջանին չհաջողվեց հասնել իր նպատակին, իսկ 2023-ին  հաջողվեց, քաղաքագետը պատասխանեց. «Բոլոր ժամանակներում, բարեբախտաբար, թե Արցախում, թե Հայաստանում եղել է Արցախի արժեքը իմացող քաղաքական ղեկավարությունը։ Դժբախտաբար, առիթ ունեցանք ունենալու Արցախն արժեք չհամարող ղեկավար։

Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան հայացքներն աշխարհայացքային, արժեհամակարգային երանգ ունեն, դեռ մինչև հիմա պարզված չէ, ո՞րն է պատճառը, որ Արցախի, Արցախի հայության նկատամամբ այդպես է տրամադրված։ Հարցերի հարցը սա է»,- ասաց Ստեփան Հասան-Ջալալյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանին ի վերջո 2023-ին հաջողվեց հայաթափել Արցախը, քանի որ Հայաստանում ունեցանք Արցախն արժեք չհամարող ղեկավար. Քաղաքագետ