Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մի շնորքին ղեկավար ա մեզ պետք, սա լավը չի»․ ինչպիսի՞ ղեկավար են ուզում տավուշցիները
«Ի՞նչ եք կարծում, մեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք» հարցին պատասխանել են Տավուշի մարզի բնակիչները։
«Երկու տարեկան էրեխու համար բուժումը վճարովի է սարքել, է՞դ ա ղեկավարը։ Քանի՞ անգամ վիրահատվել է, մտածե՞լ էդ երեխու մասին։ Էսքանից հետո էլ ի՞նչ ղեկավար ուզենք մենք»,- վրդովված նշեց կինը։
Մեկ այլ բնակիչ էլ նկարագրեց ղեկավարի իր պահանջը․ «Մարդկանց հասկանա, ուժեղ, լավ, ժողովրդին նվիրված ղեկավար։ Պիտի հիմնականում պետության բոլոր արժեքները պաշտպանի ու սահմանները»։
«Ժողովրդի համար միայն աշխատի, ժողովրդին մի քիչ տեղ տան, խելացի լինի, մտածի ազգի համար, այդ տենց ղեկավար է պետք»։
«Մոշնի, լավ, հարգող․․․»,- տարեց բնակչի կարծիքն է։
Իսկ թոշակառուները ղեկավարի հետ կապված այսպես արձագանքեցին․ «Ղեկավար չկա, չենք էլ ուզում պատասխանենք։ Մի շնորհքին ղեկավար ա պետք։ Սա լավը չի, էդ էլ ասեմ ձեզ։ Թոշակառուների հարցերն էլ է վատ լուծել։ Լավ ղեկավար է մեզ պետք՝ գրագետ, հասկացող»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։