Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, հավանաբար, հետևում է չին հայտնի փիլիսոփայի խորհրդին. «Եթե դու ինչ-որ մեկին ուժեղ ատում ես, հանգստացիր, նստիր գետի ափին և սպասիր` ջուրը թշնամուդ դին կբերի»: Ոմանք, իհարկե, համաձայն չեն այն մարտավարության հետ, որը որդեգրել է Վեհափառը, և որով առաջնորդվում է Հայ առաքելական եկեղեցին, ու կարծում են, որ Մայր Աթոռը պետք է կտրուկ գործողությունների դիմի, պայքարող լինի, թույլ չտա, որ իր զավակներին կալանավորեն ու խոշտանգեն: Բայց պարզ է, որ պետության, նրա ուժայինների, նրա լծակների դեմ միայն արդարությամբ, Աստծո զորությամբ և համբերատարությամբ չես կարող պայքարել:
Մանավանդ՝ երբ իշխանությունն այդ պետական լծակները կիրառելու հարցում ո՛չ կոմպլեքսներ ունի, ո՛չ օրենքը պահելու խնդիր եւ օտար զավթիչի նման է վերաբերվում սեփական Եկեղեցուն ու նրա սպասավորներին: Գուցե հիստերիկ ու անօրեն իշխանության դեմ պայքարելու ոչ պակաս արդյունավետ միջոց է «գետի ափին նստելն ու ջրի բերած դիակին սպասելը», ինչը եւ անում են Մայր Աթոռն ու նրա առաջնորդը: Ընդ որում, արդեն փոքրիկ, բայց հաստատուն հաջողություններ ունեն իրենց սպասումի մեջ:
Չնայած բոլոր խոչընդոտներին, ապօրինություններին և իշխանության սահմռկեցուցիչ անամոթությանը, որով փորձեցին կանխել Եպիսկոպոսաց ժողովը, այն կայացավ և բավականին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ: Չնայած իշխանական բոլոր լծակների, ճնշումների կիրառմանը, գայթակղություններին, ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործմանը, 7-8 ամիս տևող հակաեկեղեցական պայքարը զրո արդյունք է գրանցել և փակուղի մտցրել նենգ ծրագրի հեղինակներին: Եվ, վերջապես, անասելի ճնշումների պայմաններում Եկեղեցուց պոկված 10 տիրադավ եպիսկոպոսներից մեկը դարձի եկավ ու վերադարձավ կանոնական ուղի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։