Մեկ-մեկ հետ նայեք ու տեսեք, թե ինչ հետագիծ ունեք ու ինչ ամոթալի հետք եք թողնում համակարգի վրա. Տիգրան Աբրահամյանը՝ դատավորներին
Քաղաքական
11:10 21/02/2026
Հայաստան

Մեկ-մեկ հետ նայեք ու տեսեք, թե ինչ հետագիծ ունեք ու ինչ ամոթալի հետք եք թողնում համակարգի վրա. Տիգրան Աբրահամյանը՝ դատավորներին

«Պարզվում է` դատավորները հուզվում կամ վատանում են, երբ մարդիկ իրենց մասին իրականությունն են հնչեցնում»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշում է, որ խոսքն առաջին հերթին վերաբերվում է իշխանության կցորդություն ստանձնած և քաղաքական հանձնարարություն կատարողներ դատավորներին:

«Իրենք արդարադատությունը ստորադասում են նեղ քաղաքական շահերին, ազդում մարդկային ճակատագրերի վրա, ակնհայտ անարդարացի որոշումներ կայացնում, իսկ հետո բողոքում, թե մեզ վիրավորում կամ անհարկի մեղադրում են:

Մեկ-մեկ հետ նայեք ու տեսեք, թե ինչ հետագիծ ունեք ու ինչ ամոթալի հետք եք թողնում համակարգի և, առհասարակ, արդարադատության համար. միգուցե կհասկանաք ու հոխորտալու փոխարեն մի օր ներողություն կխնդրեք»,-գրում է պատգամավորը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեկ-մեկ հետ նայեք ու տեսեք, թե ինչ հետագիծ ունեք ու ինչ ամոթալի հետք եք թողնում համակարգի վրա. Տիգրան Աբրահամյանը՝ դատավորներին