Հրդեհ՝ Գոգավանում. մարելու համար ներգրավվել են մի քանի մարտական հաշվարկ և տեղի բնակիչներ
Հասարակություն
20:59 21/02/2026
Հայաստան

Հրդեհ՝ Գոգավանում. մարելու համար ներգրավվել են մի քանի մարտական հաշվարկ և տեղի բնակիչներ

Այսօր ժամը 17։16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգավան բնակավայրի անցակետի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրդեհի ծավալից ելնելով, ներգրավվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ և տեղի բնակիչներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։25-ին, մարվել՝ 19։31-ին։ 

Օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը հարակից բնակավայրեր։ Այրվել է խոտածածկույթ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրդեհ՝ Գոգավանում. մարելու համար ներգրավվել են մի քանի մարտական հաշվարկ և տեղի բնակիչներ