Դատարանից Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի առնչությամբ պատասխանն այդպես էլ չհայտնեցին․ Բաբայան
Իրավունք
18:06 23/02/2026
Հայաստան

Դատարանից Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի առնչությամբ պատասխանն այդպես էլ չհայտնեցին․ Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․

«Վերաքննիչ քրեական դատարանից Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ իմ բողոքի առնչությամբ պատասխանը մինչև աշխատանքային օրվա ավարտն այդպես էլ չհայտնեցին։

Հուսամ առավոտյան տեղեկութուն կստանամ»։

Նշենք, որ այսօր պետք է կայացվեր «Իմնեմնիմի» podcast–ի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը։

«Իմնեմնիմի» յութուբյան հաղորդաշարի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի քրեական գործով հունվարի 9-ին տեղի ունեցած առաջին դատական նիստում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, քննելով խափանման միջոց կալանքի վերանայման հարցը, 3-ական ամսով երկարացրեց Նարեկի և Վազգենի կալանքի ժամկետը: Նարեկ Սամսոնյանը հենց դատական նիստերի դահլիճում հայտարարեցանժամկետ հացադուլ։ 

Հիշեցնենք, որ 2025թ. նոյեմբերի 12-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները վաղ առավոտյան մուտք են գործել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի բնակարաններ, կատարել քննչական գործողություններ՝ թույլ չտալով դրանց ընթացքում փաստաբանների մուտքը։ Ապա ձեռքերը ոլորած նրանց տարել են, ձերբակալել, կալանավորել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց նկատմամբ հետապնդում սկսվել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Նույն օրը քննչական գործողություններ են իրականացվել antifake.am կայքի խմբագրությունում, ինչի արդյունքում առգրավվել է ողջ տեսանկարահանող տեխնիկան։ Այնուհետև ձերբակալվել է կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը, որը մոտ 60 ժամ անազատության մեջ գտնվելուց հետո ազատ է արձակվել: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, ձերբակալվել է նաև կայքի մեկ այլ աշխատակից՝ Իշխան Խոսրովյանը, որը մի քանի ժամ անց ազատ է արձակվել: Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից և տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): 

Իրավապաշտպաններ, քաղաքական ու հասարակական շատ գործիչներ համարում են, որ սա ազատ խոսքի դեմ իրականացրած գործողություններ են, որոնց նպատակն է լռեցնելու Սամսոնյանին, Սաղաթելյանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատարանից Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի առնչությամբ պատասխանն այդպես էլ չհայտնեցին․ Բաբայան