«Երիտասարդներ ջան, շտապեք գրանցվել, քանի որ տեղերը քիչ են մնում». Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ
Քաղաքական
16:40 23/02/2026
Հայաստան

«Երիտասարդներ ջան, շտապեք գրանցվել, քանի որ տեղերը քիչ են մնում». Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ

Փետրվարի 25-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ», «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը «Տաշիր Արենա»-ում հանդիպելու է երիտասարդների հետ։  Մասնակցությունը հաստատելու համար երիտասարդները պետք է նախապես գրանցվեն։  

«Երիտասարդներ ջան, շտապեք գրանցվել, քանի որ տեղները քիչ են մնում։ Ամիս  25-ին ժամը 19.30-ին «Տաշիր Արենա»,- նշում է շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը՝ հայտնելով, որ այժմ զբաղված են հայտերի մշակմամբ։  

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից հայտնել էին. «Փետրվարի 25-ին քեզ սպասում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում երիտասարդների համար՝ Նարեկ Կարապետյանի հետ։ Սա հնարավորություն է բաց և անկեղծ միջավայրում բարձրացնել քեզ հուզող հարցերը, խոսել կարևոր թեմաների մասին և ստանալ ուղիղ պատասխաններ։ Հանդիպման ընթացքում տեղի կունենա նաև «Միսթր Ուժ» -ի պաշտոնական պրեզենտացիան։  Փետրվարի 25,  Տաշիր Արենա, 19:30

Բաց մի՛ թող այս հնարավորությունը։ Սպասում ենք հենց քեզ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Երիտասարդներ ջան, շտապեք գրանցվել, քանի որ տեղերը քիչ են մնում». Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ