Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սպերցյան. «Կրասնոդար»-ի խաղացողները շոկի մեջ էին ու աղոթում էին Գալիցկու համար
«Կրասնոդար» ՖԱ ավագ Էդուարդ Սպերցյանը պատմել է, թե ինչպես են ակումբում ընդունել ակումբի սեփականատիրոջ՝ Սերգեյ Գալիցկու հիվանդության մասին լուրը։
«Նա երկար ժամանակ այստեղ՝ բազայում չէր։ Իհարկե, մենք սկսկեցինք հարցեր տալ, հետաքրքրվել, թե ինչ է պատահել։ Մեզ ասացին։ Շոկ էր։ Ներսում տղաների հետ մենք քննարկեցինք ու աղոթեցինք; Տա Աստված, որ... Այդ մարդու հետ ամեն ինչ պետք է լավ լինի; Այն, ինչ նա արել է մեզ համար... Ես կասեի, որ նա մեզ համար հոր պես է»,-ասել է Սպերցյանը։
Հիշեցնենք, որ 2021թ. գործարարի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ 2024-ին տեղեկություններ տարածվեցին հիվանդության կրկնվելու մասին։
«Իմ առողջությունն այնքան էլ լավ չէ։ Հիվանդությունը պարբերաբար խանգարում է ինձ՝ թույլ չտալով նույնիսկ ուղիղ եթերում դիտել խաղերը։ Ակումբը կախված չէ մեկ մարդուց։ Հաջորդ 10-15 տարիների ընթացքում, անկախ նրանից՝ ես այստեղ եմ, թե ոչ, երկրպագուները կարող են վստահ լինել, ակումբը կգոյատևի և ֆինանսապես կայուն կլինի», - ասել է Գալիցկին «Կրասնոդար։ Ճանապարհ դեպի առաջնություն» ֆիլմում։
Սերգեյ Գալիցկին 2008 թվականին հիմնադրել է «Կրասնոդար» ՖԱ-ն։ 2011 թվականին թիմը դուրս է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգա։ «Կրասնոդար» մարզադաշտը կառուցվել է 2016 թվականին։ 2024-25 մրցաշրջանում թիմն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել է իր առաջին գավաթը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։