Իշխանությունը վախի մթնոլորտ ձևավորելու ճանապարհին ընտրովի քաղաքական հետապնդումներ է իրականացնում. Աբրահամյանը ՔԿՀ-ում տեսակցել է Սաղաթելյանին ու Գալստյանին
Քաղաքական
16:17 23/02/2026
Հայաստան

Իշխանությունը վախի մթնոլորտ ձևավորելու ճանապարհին ընտրովի քաղաքական հետապնդումներ է իրականացնում. Աբրահամյանը ՔԿՀ-ում տեսակցել է Սաղաթելյանին ու Գալստյանին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցոթյան պատգամավոր Տիգրան Աբրահամյանն «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել է Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ:

«Խաչիկ Գալստյանը համալսարանական լսարանում գտնվելու փոխարեն բանտում է մեկ բանի համար, որ առջևում ընտրություններ են, իսկ իշխանությունը վախի մթնոլորտ ձևավորելու ճանապարհին ընտրովի քաղաքական հետապնդումներ է իրականացնում:

Վազգենի դեպքում վաղուց ամեն ինչ ասված է. իշխանությունը հետապնդումների թիրախ է դարձնում բոլոր այն անձանց, ովքեր հանրային գործունեության ընթացքում որոշակի լսարան են ձևավորում, իսկ նրա ու Նարեկի վարած փոդքաստը վաղուց իշխանության կոկորդին է:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder