ՔԿ-ն Ալեն Սիմոնյանի՝ «մшնկшպիղծ հոգևորականների» վերաբերյալ հայտարարության մասին
Իրավունք
17:30 23/02/2026
Հայաստան

ՔԿ-ն Ալեն Սիմոնյանի՝ «մшնկшպիղծ հոգևորականների» վերաբերյալ հայտարարության մասին

Օրեր առաջ ռուսական «Դոժդ» ալիքին տված հարցազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հոգևորականներին մանկապղծության մեջ մեղադրելու մասին հայտարարությունից հետո Panorama.am-ը  դիմել էր գլխավոր դատախազություն, թե արդյոք այդ հայտարարությանն ընթացք տրվել է կամ կա՞ն հոգևորականներ, որոնք  կանչվել են հարցաքննության։ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ  նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ իրենց մոտ։ 

Այնուհետև Panorama.am-ը գրավոր հարցմամբ դիմեց Քննչական կոմիտե։ Մասնավորապես հարցրել էինք՝ 

Քննչական կոմիտեում կա՞ հարուցված վարույթ մանկապղծության դեպքով, որի շրջանակում ներգրավված են նախկին կամ ներկա հոգևորականներ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այդ հայտարարությունից հետ ՔԿ-ն ի՞նչ գործողություններ է ձեռնարկել, կատարել, 
Ալեն Սիմոնյանի հայտարարությունն արդյո՞ք դիտվել է հաղորդում հանցագործության մասին։ Եթե այո, ի՞նչ է արվել դրանից հետո, եթե ոչ,  ինչո՞ւ։

ՔԿ-ից այսօր պատասխանել են հետևյալը. «Ձեր հարցադրումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հաշվառումներ չեն իրականացվում»։ 

Հիշեցնենք, որ Ալեն Սիոնյանը մասնավորապես ասել էր. «Եթե որևէ երկրում պարզվի, որ եկեղեցում բարձր պաշտոն զբաղեցնող X անձը մանկապիղծ է, և իրավապահ մարմինները արձագանքեն դրան, կամ որևէ քաղաքական գործիչ հանդես գա մանկապղծության քննադատությամբ, կարո՞ղ է սա համարվել եկեղեցու վրա հարձակում։ Չի կարելի թաքնվել այս սև փարաջայի տակ և մտածել, որ դա ինդուլգենցիա է, և կարելի է անել այն, ինչ ուզում ես։ Իսկ երբ քո հետևից գան, դու կասես, որ դա հարձակում է․

Կան 4-5 մարդ՝ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք թաղված են այդպիսի իրավիճակներում (которые погрязли в таких ситуациях)»։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔԿ-ն Ալեն Սիմոնյանի՝ «մшնկшպիղծ հոգևորականների» վերաբերյալ հայտարարության մասին