Ինչ եղանակ է սպասվում այսօր
Հասարակություն
09:11 23/02/2026
Հայաստան

Ինչ եղանակ է սպասվում այսօր

Երևանում փետրվարի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ին սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Այսօր ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +11-+14 աստիճան տաքություն;

​​Հանրապետության տարածքում փետրվարի 23-25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին շրջանների զգալի մասում սպասում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-27-ի ցերեկային ժամերին ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ եղանակ է սպասվում այսօր