Այսօր Ազգային գրադարանի մոտ 20-ից ավելի երիտասարդ ծեծի են ենթարկել մեկ այլ երիտասարդի, ոստիկանները երկու կրակոց են արձակել
Իրավունք
14:37 23/02/2026
Հայաստան

Այսօր Ազգային գրադարանի մոտ 20-ից ավելի երիտասարդ ծեծի են ենթարկել մեկ այլ երիտասարդի, ոստիկանները երկու կրակոց են արձակել

Փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները՝ ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել օդ։

Ոստիկանները ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել Համայնքային ոստիկանության Կենտրոնի բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր Ազգային գրադարանի մոտ 20-ից ավելի երիտասարդ ծեծի են ենթարկել մեկ այլ երիտասարդի, ոստիկանները երկու կրակոց են արձակել