Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Տանից դուրս անենք նրան կամ նրանց, ովքեր համարձակվել են ոտնձգություններ անել մեր ազգային արժեքների նյութական, մշակութային, ոգեղեն արժեքների նկատմամբ»,- այս մասին «ՀՀ-ը՝ քաղաքակրթական ընտրության առջև» խորագրով քննարկմանը նշում է տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։
Իր խոսքում Մանասերյանը հարց է բարձրացնում՝ ե՞րբ կարող է մարդու տուն գող մտնել։
«Երբ կամ միամտվում են մարդիկ, շատ են վստահում, կամ ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ գողը տնից է լինում։ Ցավով եմ այս բառերն ասում՝ տերերը՝ Հայաստանի անկախ հանրապետության օրոք ղեկավարները, պարադոքսալ մի իրականության առջև են կանգնած։ Այս իշխանությունից առաջ նախորդ 3-ից 2-ը մեկական 10-ամյակով անհասկանալի բացակայում են հանրային կյանքից։ Բնականաբար, կարող ենք եզրահանգել, որ ոմանց համար հայրենիք սիրելը կամ հայրենասիրությունը պայմանավորված է իրենց պաշտոնավարման ժամկետով»,- նշեց տնտեսագետը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։