«Հրապարակ». Ում թեկնածությունը կառաջադրեն ընդդիմադիրները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում
Օրվա մամուլ
08:18 24/02/2026
Հայաստան

«Հրապարակ». Ում թեկնածությունը կառաջադրեն ընդդիմադիրները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում

«Հրապարակ» թերթը գրում է.

««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մտադիր են պատգամավոր Թադևոս Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար` որպես համաձայնեցված միասնական թեկնածու։

Գեղամ Գևորգյանի ղեկավարած հանձնաժողովի անդամ դառնալուց հետո Թադևոս Ավետիսյանը պետք է ոչ միայն պատգամավորական մանդատից հրաժարվի, այլև դադարեցնի քաղաքական գործունեությունը, քանի որ սա ապաքաղաքական մարմին է։ Այս պահին ՀՅԴ-ական Թադևոս Ավետիսյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, սակայն, ըստ ամենայնի, առաջիկա ընտրությունների թեկնածուների ցանկում չի լինի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ում թեկնածությունը կառաջադրեն ընդդիմադիրները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում