Մենք պետք է ապրենք, բայց չմոռանանք մեր ազգի հանդեպ կատարված անարդարությունը. Սիմոն Աբգարյան
Մշակույթ
16:15 24/02/2026
Հայաստան

Մենք պետք է ապրենք, բայց չմոռանանք մեր ազգի հանդեպ կատարված անարդարությունը. Սիմոն Աբգարյան

«Մենք պետք է ապրենք, բայց չմոռանանք, որ ունենք դրամա, անարդարություն՝ կատարված մեր ազգի հանդեպ, բայց դրանով հանդերձ պետք է ապրենք»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆրանսահայ դերասան, ռեժիսոր, բեմադրիչ Սիմոն Աբգարյանը։

Նա ընդգծեց, որ ոչ թե պետք է այդ էջը փոխել, երբեք, խոսքն այդ մասին չէ, բայց պետք է ապրել։

«Արամ» ֆիլմում գլխավոր դերակատարին մարմնավորած Սիմոն Աբգարյանն ասաց, որ ֆիլմն իր համար արարողության նման մի բան էր։

«Ֆրանսիայում ֆիլմի ցուցադրության ժամանակ վերջում ամբողջ դահլիճը ծափահարեց։ Մի ֆրանսիացի ասաց, թե ինչու եք ծափահարում, մարդը մարդու է սպանում։ Ես տարա ու բացատրեցի, որ ոչ թե ծափահարում ենք, որ մի մարդ է սպանվել, այլ այդ ժողովուրդը մեզ կոտորել է»,- ասաց Աբգարյանը։

Մանրամասն՝ տեսանյությում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք պետք է ապրենք, բայց չմոռանանք մեր ազգի հանդեպ կատարված անարդարությունը. Սիմոն Աբգարյան