Օզբիլիս. Սպերցյանը սպասում է հարմար առաջարկի
Աշխարհում
11:03 24/02/2026
Աշխարհ

Օզբիլիս. Սպերցյանը սպասում է հարմար առաջարկի

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը կիսվել է իր կարծիքով Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի Եվրոպա հնարավոր տեղափոխության վերաբերյալ։

«Նա սպասում է տեղափոխության համար ճիշտ առաջարկի։ Նա պետք է առաջին քայլը անի։ Պետք չէ տեղափոխվել ամենաուժեղ ակումբ, այնուհետև աստիճանաբար բարձրանալ մեծ թիմեր», - Metaratings.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Օզբիլիսը։

Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։ Սպերցյանը մրցաշրջանի առաջին կեսում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 25 խաղի՝ խփելով 9 գոլ և կատարելով 12 գոլային փոխանցում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օզբիլիս. Սպերցյանը սպասում է հարմար առաջարկի