Հետվճարով խրախուսվում է, որ ստվերի շրջանառությունը փոքրանա, և պետական բյուջեն մեծանա, որը նույնպես դառնալու է կենսաթոշակ. Արսեն Թորոսյան
Հասարակություն
10:24 25/02/2026
Հայաստան

Հետվճարով խրախուսվում է, որ ստվերի շրջանառությունը փոքրանա, և պետական բյուջեն մեծանա, որը նույնպես դառնալու է կենսաթոշակ. Արսեն Թորոսյան

«Մեր կենսաթոշակները հաշվարկվում են տարբեր բանաձևերով, որի մեջ հիմնական դեր ունի «հիմնական կենսաթոշակ» հասկացությունը, որն այս պահին 24 հազար դրամ է։ Այն դառնալու է 34 հազար դրամ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ հիշեցնելով, որ այդ լուրն առաջինը հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

 Նախարարը բացատրեց, որ  բոլոր կենսաթոշակները հաշվարկվելու են 24 հազար դրամը ներառյալ և բոլորի կենսաթոշակները բարձրանալու են 10 հազար դրամով։

Թորոսյանը հայտարարեց, որ բարձրանալու է նաև նվազագույն կենսաթոշակը, որն այս պահին 36 հազար դրամ է՝ դառնալով 46 հազար դրամ, ինչը նշանակում է, որ բարձրանալու է նաև ծերության նպաստը նրանց համար, որոնք չունեն աշխատանքային ստաժ։

ԱՍՀ նախարարը տեղեկացրեց, որ բարձրանալու են նաև 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամների, ինչպես նաև միջին, ծանր և խորը ֆունկցիոնալություն ունեցեղ անձանց նպաստները՝ համապատասխանաբար 10 հազար դրամով։

«36.000 դր, 37.500 դր և 39.000 դրամի փոխարեն դրանք դառնալու են 46.000 դր, 47.500 դրամ և 49.000 դրամ»,-ավետեց Թորոսյանը։

 Սոցապ նախարարը նաև տեղեկացրեց, որ բարձրացվելու են նաև զինվորական երկարամյա ծառայության թոշակները, որտեղ բանաձևերն այլ են և միջին բարձրացումը կլինի 8000-8500 դրամի շրջանակներում, բայց որոշ դեպքերում այն կլինի 15000 դրամ, իսկ որոշներում էլ բարձրացումը 8000-ից էլ ցածր կլինի։

«Որովհետև այդ կենսաթոշակները բավականին բարձր են՝ միջինը 100 հազար դրամի չափ է»,-ասաց Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ բարձանալու են նաև այլ թոշակները, օրինակ՝ կերակրողին կորցրածների։

Հիշեցնելով, որ ապրիլի 1-ից բարձրանալու են կենսաթոշակները, նա շեշտեց, որ դրան կգումարվի  նաև հետվճարներից ստացվող գումարները։

«Վերջինով խրախուսվում է, որ ստվերի շրջանառությունը փոքրանա, և պետական բյուջեն մեծանա, որը նույնպես դառնալու է կենսաթոշակ»,-հայտարարեց նախարարը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հետվճարով խրախուսվում է, որ ստվերի շրջանառությունը փոքրանա, և պետական բյուջեն մեծանա, որը նույնպես դառնալու է կենսաթոշակ. Արսեն Թորոսյան