Էկոպարեկային ծառայությունն այն տեղը չէ, որ ով պարապ է, գնա, աշխատի. Գառնիկ Դանիելյան
Հասարակություն
17:16 25/02/2026
Հայաստան

Էկոպարեկային ծառայությունն այն տեղը չէ, որ ով պարապ է, գնա, աշխատի. Գառնիկ Դանիելյան

«Էկոպարեկային ծառայությունն այն տեղը չի, որ... այսինքն աշխատատեղ ապահովելու  տեղ չէ, որ ով պարապ է, գնա, էկոպարեկային ծառայությունում աշխատի»,- ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ըստ նրա, արդյունավետ աշխատանքի խնդիր կա. «Պետք է հասկանալ՝  այդ մարդիկ ինչ գիտելիքի պաշարով են մտնում աշխատանքի մեջ, որքանով են արդյունավետ կատարում իրենց պարտականությունները ծառայությունները»։

Նշենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվեց «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է պետական անտառներում, անտառային հողերում և  բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև ծառայության արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով տեղեկատվության օպերատիվ ձեռք բերման եւ փոխանակման տեսանկյունից տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը օրենքով ամրագրել որպես էկոպարեկային ծառայողի իրավունք:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էկոպարեկային ծառայությունն այն տեղը չէ, որ ով պարապ է, գնա, աշխատի. Գառնիկ Դանիելյան