Իսպանիան բացահայտել է ԵՄ-ում միգրանտների անօրինական տեղափոխման ցանց
Քաղաքական
18:36 25/02/2026
Աշխարհ

Իսպանիան բացահայտել է ԵՄ-ում միգրանտների անօրինական տեղափոխման ցանց

Իսպանիայի ոստիկանությունը Մադրիդում բացահայտել է հանցավոր ցանց, որը կազմակերպել էր միգրանտների անօրինական մուտքը Եվրոպա՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝  ասվում է թագավորության իրավապահ մարմինների կողմից չորեքշաբթի օրը տարածված մամուլի հաղորդագրության մեջ։

«Ազգային ոստիկանության աշխատակիցները Մադրիդում բացահայտել են հանցավոր կազմակերպություն, որը ենթադրաբար նպաստում էր միգրանտների անօրինական մուտքին Եվրոպա՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր», - ասվում է հայտարարության մեջ։

Ոստիկանության տվյալներով՝ խումբը միգրանտներին տրամադրել է կեղծ կոլումբիական փաստաթղթեր՝ թույլ տալով նրանց ճանապարհորդել տարբեր երկրներով։ Գործողության ընթացքում ձերբակալվել է երկու մարդ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսպանիան բացահայտել է ԵՄ-ում միգրանտների անօրինական տեղափոխման ցանց